Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը
Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը | |
---|---|
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, հեռուստադրամա, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և հեռուստասերիալ սիրո մասին |
Ստեղծող | Ստիվեն Մոֆաթ |
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Հիմք | Ժամանակի ճամփորդի կինը (վեպ) |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Նատտեր |
Գլխավոր դերերում | Թեո Ջեյմս, Լեսլի Ռոուզ, Desmin Borges?, Michael Park?, Ջեյմի Ռեյ Նյուման, Kate Siegel? և Ջոշ Սթեմբերգ |
Գործադիր պրոդյուսեր | Ստիվեն Մոֆաթ, Սյու Վերչյու և Դևիդ Նատտեր |
Սցենարիստ | Ստիվեն Մոֆաթ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 6 |
Էկրաններին է | մայիսի 15, 2022-ից հունիսի 19, 2022-ը |
Հեռուստաալիք | HBO |
Ընկերություն | Hartswood Films? և Warner Bros. Television |
Պաշտոնական կայքէջ |
«Ժամանակի միջով ճանապարհորդողի կինը» (անգլ.՝ The Time Traveler's Wife), ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալ, հանդիսանում է Օդրի Նիֆենեգերի համանուն վեպի էկրանավորումը, պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 15-ին։ Գլխավոր դերերը կատարում են Թեո Ջեյմսը և Ռոուզ Լեսլին։
2022 թվականի հուլիսի 1-ին հեռուստասերիալը ավարտվել է մեկ եթերաշրջանից հետո[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական հիմքը հանդիսանում է Օդրի Նիֆենեգերի վեպը։ Այն պատմում է Չիկագոյում ապրող գրադարանավար Հենրի Դեթեմբլի և նրա կնոջ՝ Քլեր Էբշիրի մասին, վերջինս արվեստագետ է, որը պատրաստում է թղթից քանդակներ։ Հենրին հիվանդ է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ՝ քրոնոանբավարարությամբ, ինչի արդյունքում նա անկախ իր կամքից ճանապարհորդում է ժամանակի միջով։ 1991 թվականին քսանամյա Քլերը Նյուբերիի գրադարանում հանդիպում է քսանութամյա Հենրիին, այդ ժամանակ Հենրին ոչ մի անգամ դեռևս չէր տեսել Քլերին, բայց վերջինս ծանոթ էր նրա կյանքի մեծ մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեո Ջեյմս — Հենրի Դեթեմբլ
- Ռոուզ Լեսլի — Քլեր Էբշիր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի մասին հայտարարվել է 2018 թվականի հուլիսին։ Շոուրանները եղել է Սթիվեն Մոֆաթը[2][3]։ 2021 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ գլխավոր դերակատարներն են Թեո Ջեյմսը և Ռոուզ Լեսլին։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 15-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ White, Peter (2022 թ․ հուլիսի 1). «'The Time Traveler's Wife' Canceled At HBO After One Season». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «'The Time Traveler's Wife' Adaptation From Steven Moffat Gets Drama Series Order At HBO». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «'Time Traveler's Wife' Drama From Steven Moffat Scores HBO Green Light». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|